Դատարանը հաստատել է, որ Ռուբիկ Հակոբյանը «խմած է» եղել Ազգային ժողովում

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Ալեն Սիմոնյանի և գտել, որ Ալեն Սիմոնյանը չի արատավորել Հակոբյանի բարի համբավը։

Հակոբյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության, երբ ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու լինելու մասին հարցին, ասել էր, որ «երկրորդ թեկնածուն (այսինքն Հակոբյանը) իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել»։

Պարտվելով առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններում՝ Ռուբիկ Հակոբյանը այդպես էլ վճռաբեկ բողոք չի ներկայացրել ընդդեմ Ալեն Սիմոնյանի՝ ընդունելով, որ ինքը, ըստ էության, Ազգային ժողովում եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ