Բոլոր ռաունդներում էլ իշխանության հետ միշտ նորմալ համագործակցություն է եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ ընդգծելով, որ այդ համագործակցությունն առկա է եղել անգամ իր կալանավայրում գտնված ժամանակահատվածում:
Անդրադառնալով առկա քրեական գործին, Առուշանյանն ասաց՝ գործը վերաքննիչ դատարանում է, առաջիկա օրերին պատասխանը պարզ կլինի:
«Դատարանը պետք է որոշի: Որոշի՝ կդատվեմ, չի որոշի՝ չեմ դատվի, երկու դեպքում էլ իմ կյանքում ոչինչ չի փոխվի»,- ասել է Առուշանյանը՝ նշելով, որ այս հարցում քաղաքական բնույթի ոչինչ չի տեսնում: