Երբ եղել է իշխանությանը դեմ խոսելու բան ես խոսել եմ: Ես խոսել եմ Արցախից, կարծել եմ, որ ելքն այլ պետք է լիներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը՝ նշելով, որ Արցախի հարցում իր կարծիքն այլ է եղել.
«Ոչ թե ոմանց նման պառկել եմ բարձին, կարծիքներ եմ հայտնել, այլ զենքը ձեռքս էդ կարծիքին եմ եղել: Թող ես էլ մեռնեմ, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, Արցախը մնա իրա տեղում, որովհետև բոլորիս լինելիության համար միլիոնավոր հայեր մեռել են, որ մենք լինենք հայեր, քրիստոնյա մնանք, հայերեն խոսենք:
Մեր ազգը ընտրեց խաղաղություն, գործող իշխանության օրակարգը դա էր, որ պետք է լինի խաղաղություն, մեր ազգաբնակչության մեծ մասը գնաց, ընտրեց իշխանությանը»,- ասաց Առուշանյանը:
Արդյո՞ք Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է՝ հարցին, Առուշանյանն ասաց՝ այո:
«Դա իմ կարծիքն է որպես քաղաքացի, թող լիքը մարդ մեռներ, բայց Արցախը մնար»,- ասաց նա: