Ֆրանսիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ դեսպան

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մենք աջակցում ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել»,- հայտարարել է դեսպանը։

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 25-ին վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ