Եթե Զուրաբիշվիլին չներկայանա հարցաքննության, դա կլինի ամենավառ ապացույցը, որ նա կեղծ հայտարարություններ է արել. Կոբախիձե

Եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախանություն հարցաքննության, դա կլինի ամենավառ ապացույցը, որ նա կեղծ հայտարարություններ է արել ընտրախախտումների վերաբերյալ։ Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել դատախազություն. պատճառը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին նրա հայտարարություններն են, հայտնում է ekhokavkaza.com-ը։

Վրաստանի դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Վրաստանի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասով («Ընտրակեղծարարություն») ներկայացրած բողոքի վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ների միջոցով հանրային տիրույթում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծումների մասին և, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հարցաքննության է հրավիրվել այս տարվա հոկտեմբերի 31-ին»,- ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին Զուրաբիշվիլին երկրի իշխանություններին՝ «Վրացական երազանք» կուսակցությանը, մեղադրել է, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով, ռուսական մեթոդներ, մասնավորապես, այսպես կոչված, «հայկական կարուսել» մեխանիզմը կիրառելու համար: Նա այս մասին ասել էր Associated Press-ին տված հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ