Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները և կանխարգելման ուղիները

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`

ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում

ուռուցքի պինդ կոնսիստենցիան

կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,

անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը

պտուկից երբեմն արյունային արտադրությունը

աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)

մաշկի ներքաշվածություն

լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը

ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը

արեոլայի արտահայտված հաստացումը

պտուկի ներքաշվածություն

կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն

Պետք է հիշել․

նշված բոլոր ախտանիշները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։

Կարևոր է․

վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի:

Նյութը` ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանի։

Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները և կանխարգելման ուղիները

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ