«Չեմ դնում ու գրում, թե որ թվականին ինչ մեդալ եմ ստացել ու ինչի համար։
Այդ հարցին անդրադառնալն, իմ տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ես երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, թե լուրջ խոսակցություն չի համարում իր մեդալների հարցը քննարկման առարկա դարձնելը։