Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել թուրքական ժանդարմերիայի կարիքների նպատակով վերաթարմացված «Gökbey» ուղղաթիռների հանձնման արարողությանը։
Ելույթում Էրդողանը, խոսելով հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, դրա կազմակերպման մեջ նորից մեղադրել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»:
Բացի այդ, նա ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար Թուրքիան ուժեղացնելու է տեղական ռազարդյունաբերությունը։
Այս համատեքստում Էրդողանը հայտարարել է «Երկաթե գմբեթ» (Çelik Kubbe) հակաօդային պաշտպանական համակարգի ստեղծման մասին։