Այդ հարցի հետ կապված մի բան կասեմ, որ կա տեսագրություն և այդ ժամանակ հարմար չգտանք, որ տեսագրությունը հրապարակենք, բայց այդ սենյակը տեսագրվել է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով 2 տարի առաջ իր և զոհված զինծառայողների ծնողների հետ միջադեպին:
«Դրա վերաբերյալ ԱԱԾ-ում նյութ է նախապատրաստվել, քննիչն եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»,- ասաց նա: