Հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ձախ դաստակի 4-րդ մատի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կին, որից րոպեներ հետո էլ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչներ 34-ամյա Գայանե Գ․-ն է և 43-ամյա Կարեն Հ․-ն։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Քրեական հետախուզության և համայքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ Կարեն Հ․-ն վիճաբանել է Երևանի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի հետ, որի ընթացքում Արման Ա․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Կարեն Հ․-ին և Գայանե Գ․-ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։