Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան է տևել:

Կարեն Ասլանյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների աշխարհի առաջնություններում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ