Հնարավորություն կա համաձայնեցնել «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 24-ին BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյաի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած հանդիպմանը։

«Բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում, և վստահաբար միտված ենք նրան, որ առաջիկայում այն գորընթացները, որոնք նախաձեռնվել են և «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը իարականություն դառնան։

Կարծում եմ՝ նման շփումները օգուտ տալիս են։ Չեմ կարող ասել՝ մեկ կամ երկու քայլ հետ էր, գործընթաց էր, որը գնում է»,- նկատեց նա։

Նրա խոսքով՝ հնարավորություն կա համաձայնեցնել «Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը, իսկ հանդիպմանը քննարկվել են սեղանին դրված հարցերի լայն շրջանակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ