Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց, որտեղ «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի․ Հարությունյան

«Խաղաղության խաչմերուկի» գաղափարի նախագծի առաջխաղացմանն ենք բավականին աջակցում: Այս տարի ունեցել ենք համաժողովներ, և այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նույնպես նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկը» չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու, և առաջիկայում մենք ունենալու ենք իրանցի մեր գործընկերների այց Հայաստան՝ քառօրյա այց, փորձագիտական, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկն» է քննարկվելու, և նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ