ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ

ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությունից:

««Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ:

Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ»,-ասված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ