Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն առաջին մեդալն է ապահովել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ առաջին մեդալն է ապահովում Բուդվայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան:

63.5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը բոլոր 3 ռաունդներում մեծ առավելությամբ հաղթելով Իսրայելի ներկայացուցիչ Ռայահ Աբդալահին դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հոկտեմբերի 30-ին 1/4 եզրափակիչում մենք կունենանք ևս 6 ներկայացուցիչ։

Հաղթողները կապահովեն աշխարհի առաջնության մեդալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ