«Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը». խորհուրդներ Շառլ Ազնավուրից

Նա խոստացել էր երգել 100 տարեկանում, բայց չբոլորեց 95-ը: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին` մեզ թողնելով 100 մլն ձայնասկավառակ, 60-ից ավելի ֆիլմ ու խորհուրդներ՝ ամբողջ կյանքի համար:

«Եթե ցանկանում եք, որ հանդիսատեսը սիրի ձեզ, դուք պետք է սիրեք հանդիսատեսին»:

«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա` հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել` ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա: Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք»:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ և կարողանալ բացել դրանք»։

«Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ