Առաստաղի կախովի սալիկներն ընկել են երեք դպրոցականների վրա

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում առաստաղի կախովի սալիկներն ընկել են երեք դպրոցականների վրա, և քրեական գործ է հարուցվել ոչ անվտանգ ծառայությունների վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանի ՆԳՆ-ում։

«Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում) հանցագործության հատկանիշներով։

Պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին Կրասնոգորսկի միջնակարգ ուսումնական հաստատության միջանցքում առաստաղի կախովի սալիկները փլվել են երեխաների վրա։

«Արդյունքում երեք աշակերտ տուժել է, նրանցից երկուսը դիմել են բուժօգնության»,- հավելել են վարչությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ