«Մեր միջազգային գործընկերները մեր կողքին են». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուրախ եմ, որ մեր ակցիան միջազգային լայն արձագանքի արժանացավ: Այս էներգիան պիտի ծառայեցնենք աշխարհում լավագույն դատական համակարգերից մեկն ունենալու խնդրի լուծմանը:

Մեր միջազգային գործընկերները մեր կողքին են:

Հիշեցնենք, որ  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը:

Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ