ՀՀԿ-ն մտահոգություններ ունի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ

Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստի օրակարգում կլինի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկված հարցերի մասին։

«Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները եւ մասնավորապես, որոշում կայացվեց եւ առաջիկա լիագումար նիստի ընթացքում օրակարգում կլինի ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, նաեւ վեթինգի առումով նախագիծ մշակելու մասին որոշում է կայացվել»,– նշեց նա։

Վեթինգի գործիքակազմի մասին հարցին Մակունցը չպատասխանեց. «Ես ձեզ այդ մասին որեւէ տեղեկություն հաղորդել չեմ կարող, որովհետեւ աշխատանքային փուլում վերջնական ինչ–որ գործիքակազմի մասին խոսելը, չեմ կարծում, տրամաբանական կարող է լինել։ Հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ