Ծնողները ծննդատնից վերադառնալիս նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ

Համբուրգի ոստիկանությունը վերջերս սոցցանցում պատմել է ուշագրավ դեպքի մասին, երբ երիտասարդ ծնողներն իրենց նորածնին տաքսու մեջ են մոռացել ծննդատնից վերադառնալիս:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Համբուրգի հիվանդանոցում: Նշվում է, որ ընտանիքի համալրմամբ ուրախացած ծնողները մեքենայից իջնելիս մոռացել են իրենց ուրախության գլխավոր «մեղավորին»:

Նրանք վերցրել են մեկամյա առաջնեկին, վճարել վարորդին և հաջողություն մաղթել: Երբ ծնողները նկատել են, որ փոքրիկն իրենց հետ չէ, արդեն ուշ է եղել: Տաքսու վարորդը նույնպես երկար ժամանակ չի նկատել հետևի նստատեղին գտնվող երեխային:

Փոքրիկին նկատել են միայն, երբ հաջորդ հաճախորդն է տաքսի նստել: Բարեբախտաբար, վարորդը զանգահարել է ոստիկանություն, որոնց օգնությամբ գտնվել են փոքրիկի ծնողները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ