«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ»-ի տնօրենը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հոկտեմբերի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վիրավորներին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն է։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ