Կատվին դաժան տանջանքների ենթարկած տղամարդը ձերբակալվել է

 

Կատվին դաժան տանջանքների ենթարկած տղամարդը ձերբակալվել է
Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է մի տղամարդ տանջում կատվին: Սույն տղամարդը տեսանյութը հրապարակել էր համացանցում:
Այն բավականին մեծ ռեզոնանս էր ստացել:

«ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել և կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Արարատի մարզի Ավշար համայնքի 53-ամյա բնակչին»:

Նշենք, որ ըստ տարածված տեսանյութի՝ խոսքը Ավշար գյուղի բնակիչ Մարզպետ Գրիգորյանի մասին է: Ի դեպ, դաժան կադրեր պարունակող տեսանյութն արդեն հեռացվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ