Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը`

1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե

2) Կարապետյան Նորա

3) Մարգարյան Աննա»,— ասված է որոշման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ