Քոչարյանի կայսրությունը բաղկացած է ֆեյքերից, դաշնակներից, հանրապետականներից, տարատեսակ մերժված և դուրս գրված թափթփուկներից,անհայրենիք դավաճաններից

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյաան էջում գրառում է կատաարել.

Տարիներ շարունակ հասարակությունը սնվում էր Սերժ Սարգսյանի հզոր և անպաարտելի լինելու մասին միֆերով: Դա բացատրվում էր նրանով, որ Սերժն ունի անսահման իշխանություն, փող, վարձկանների մի մեծ բանակ, անպատժելության մթնոլորտ, որտեղ, ըստ Սերժի քաղաքականության, քաղաքացին պետք է իրեն զգա որպես արժանապատվությունց զուրկ մարդ, ոչնչություն: Այս ամենը նա ժառանգել և զարգացրել էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից, որի մասին վերջին տաս տարների ընթացքում մենք առերևույթ մոռացանք:

Հիմա եկել է Ռոբերտ Քոչարյանի միֆերի շրջանը, որոնք ծախու մեդիան, ծախու հայրենասերները, և ֆեյքերը աջ ու ձախ շաղ են տալիս:Ռոբերտ Քոչարյանի հզորությունը, անպարտելիությունը, ազգի հերոսին միացած բանտային կյանքով կոփված տառապյալը, որպես, ազգի փրկիչի կերպար գիշեր-ցերեկ հանգիստ չեն տալիս մարդկանց:

Մենք ականտես եղանք ,թե ինչ եղավ Սերժ Սարգսյանի միֆի հետ, հիմա մոտենում ենք Ռոբերտ Քոչարյանի միֆի հանգուցալուծմանը:

Կա մեծ ճշմարտություն, բոլորը դիկտատորները պարտվում և ջախջախվում են իրենց ստեղծած կայսրության կայացման բարձրակետում, երբ այլևս «աշխարհն իրենցն է»…Սերժի պարագայում կայսրությունը փլուզվեց այն պահին, երբ Սերժը հասկացավ, որ ինքն այլևս «արևի արքա է»: Քոչարյանի պարագայում այդ կայսրությունը բաղկացած է ֆեյքերից, դաշնակներից, հանրապետականներից, տարատեսակ մերժված և դուրս գրված թափթփուկներից,անհայրենիք դավաճաններից, փողի տրցակներից, ոչ թե իրական նվիրյալներից:

Իսկ նվիրյալներին հաղթել չի լինում…😉

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ