Կարծում եմ՝ սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքներից․ ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։

Այս մասին Ազգային ժողվում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ, ասաց նա։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց և այն շարունակական է լինելու։

«Վերջերս սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց Հայաստանում Ազգային ժողովի կողմից, իսկ Ադրբեջանում՝ նախագահի կողմից։ Եվ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական»,- ասաց Աբազյան։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանազատման գործընթացի արդյունքում կվերականգնվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքները՝ Աբազյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ