Սահմանային ծառայությունը կիրականացվի ՀՀ-ի կողմից․ Աբազյանը՝ ռուս սահմանապահներին Ագարակի անցակետից հանելու մասին

Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականին հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ ուժերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում այս պահին քննարկումներ:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:

Հարցին՝ ռուս սահմանապահներն այդ տարածքից դուրս գալո՞ւ են, նա պատասխանեց. «Դեռևս նման որոշում չկա»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմն ի վիճակի է սեփական ուժերով հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայությոնը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Փուլային տարբերակով այո, բայց ներկայում նման որոշում չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ