Կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են կողային մգեցված ապակիները․ «դաժանորեն» պատժել․ Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ փոխնախարարին

«Պաշտոնապես ասում եմ՝ կողային ապակիների հարցով կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են մգեցված ապակիները, «դաժանորեն» պատժել»,- ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին:

«Կողային ապակիների հարցը մի քանի օրում լուծվեց, չնայած հիմա նորից վերականգնում են, օրենսդրական ինչ-որ բաց են գտել , պաշտոնյաներ կան, որոնք վերականգնել և չեն պատժվել և ես կուզեի, որ ոստիկանությունը հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար»,-ընդգծեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ