Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում. նա փոխարինելու է Իրինա Զախարովային

Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։

32-ամյա հայ մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։

Նա փոխարինել է Իրինա Զախարովային:

Քննադատությունների թիրախում հայտնված ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի՝ «Միսս տիեզերք» մրցույթին մասնակցելու ցանկությունն ու Հայաստանը ներկայացնելը մնացին անկատար։ Նա հայտարարել է, որ դրան «ընտանեկան հանգամանքների պատճառով» չի կարողանա մասնակցել: Աշխարհահռչակ մրցույթի կազմակերպիչները, սակայն, փակագծեր են բացել՝ հայտնելով, թե իրականում ինչու նա չի ներկայացնելու ՀՀ-ն:

Պարզվում է, որ նրանք ուսումնասիրել են «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում նախորդ տարիների հայ գեղեցկուհիների և ոլորտով հետաքրքրված այլ հայուհիների բարձրաձայնած հարցերը․ 31-ամյա մոդելը Հայաստանի քաղաքացիություն չունի, նա ՀՀ-ում չի բնակվել, ինչպես պնդում էին թե՛ Զախարովան, թե՛ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած ազգությամբ ռուս Յուլյա Պավլիկովան։

«Միսս տիեզերք 2019» Դայանա Դավթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ եթե իրենք չխոսեին տեղի ունեցած մասին, ապա Զախարովայի և Պավլիկովայի կատարած խարդախությունն այդպես էլ աննկատ կմնար։

Դայանայի խոքով՝ «Միսս տիեզերք Արմենիա»-ի անցկացման իրավունքը ձեռք բերած անձնավորությունը ի սկզբանե ստել է «Միսս տիեզերք» մրցույթի կազմակերպիչներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ