Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակը՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություն կտարածեն:

Նրա խոսքով՝ ընտրատարածքային հանձնաժողով մանդատները վայր դնելու արձանագրություն դեռ չեն ներկայացրել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։

Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև՝ վերադարձել աշխատանքի:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ