Կարելի է հազարավոր կալորիաներ և ժամեր ծախսել, բայց զրո արդյունք ստեղծել. Փաշինյան

«Մենք շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում ենք։ Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր ծախսել և զրո արդյունք ստեղծել»:

Այս մասին Ազգային ժողովում՝ 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այստեղից էլ ձևավորվել է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը. «Արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել, արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը՝ ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։ Չիմացության, չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որ հիմնականում չի բերում արդյունքներ»:

Ըստ վարչապետի՝ պետությունը կարելի է ուժեղացնել միայն արդյունավետ աշխատելով, ավելի շատ արդյունք ստեղծելով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ