Ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, երբ թշվառությունը համընդհանուր է․ վարչապետ

Պետական բյուջեի տեսակետից «Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» բանաձևը պարունակում է հարցադրում։

Այս մասին Ազգային ժողովում՝ 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա հարց հնչեցրեց․ «Իսկ արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բավարար չափով և արդյունավետությա՞մբ է աշխատում: Որովհետև մեզնից յուրաքանչյուրի այդ աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլև ընդհանուր բարեկեցությունը, այդ բարեկեցության, ասել է թե, երկրի ապագան։ Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետև հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանքն ու հնարավորություն չունենալ, ունենալ մեկուսացության և տագնապի զգացում, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ թշվառություն, ապա հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է և աչքի փուշ»:

Վարչապետը ընդգծեց՝ մի հասարակությունում, որտեղ հիմնականում գերիշխում է թշվառությունը, կարող են լինել մարդիկ, որոնք իրենց տաղանդի շնորհիվ օրինական վաստակեն ու բարեկեցություն ապահովեն, բայց այդ բարեկեցությունը վայելելու հնարավորություն չունենան։

Ըստ նրա՝ ատելություն է ձևավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, երբ թշվառությունը համընդհանուր է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ