Պետությունը քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է. վարչապետ

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք»:

Այս մասին Ազգային ժողովում՝ 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե պետության՝ պետական ու ժողովրդական ընկալումը սա չէ, պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է.

«Հենց նման համակարգային ընկալման բացակայությունն է և էր պատճառը, որ ՀՀ ավելի քան 1 մլն քաղաքացի բարեկեցության իր կենսական կարիքը հոգալու համար, սկսած 90-ականների սկզբից, հեռացել է, արտագաղթել և արտագաղթում են ՀՀ-ից։ Այստեղ մնացածներից շատերը իրենց բարեկեցության հույսը կապել են հեռանալու հեռանկարի հետ, չկարողանալով կամ զուտ էմոցիոնալ չուզենալով հեռանալ՝ երբեմն նույնիսկ համակերպվել են, որ մնում են, բայց այստեղ իրենց համար բարեկեցություն չի լինելու»,- նկատեց Կառավարության ղեկավարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ