Ժողովուրդը նույնպես ընտրել է Իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատի․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության իրական բյուջեն իրական Հայաստանն է։

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«Այսինքն՝ այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միարժամանակ և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածները անքակտելի են։ Այսինքն՝ պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում։ Այսօր 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ես ոչ մի թիվ չեմ բարձրաձայնելու, դա կանեն Կառավարության իմ գործընկերները։ Պետք է ընդգծեմ՝ շատ կլինեն բյուջեի եկամուտները, թե քիչ, մեր բոլորի աշխատանքի արդյունքն է, այն արդյունքը, որը մենք գեներացնում ենք միասին։

Մեր խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում հարկային և մյուս օրենսդրությունը ի սկզբանե իրական Հայաստանի հիմքի վրա չեն ձևավորվել։ Ի՞նչ նկատի ունեմ․ նկատի ունեմ մի բան, որը կարող է տարօրինակ հնչել մեր իրականության մեջ։ Կառավարության և Ազգային ժողովի, օրենքների ու կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը»,- ասաց նա։

Վարչապետը շեշտեց՝ Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն որպես ռազմավարություն ընտրել են իրական Հայաստանի հայեցակարգը․ «Վստահ եմ՝ աներկբայորեն ժողովուրդը նույնպես ընտրել է իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ