Օրբանը կժամանի Թբիլիսի. նախատեսված է հանդիպում Կոբախիձեի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուևորել է Վրաստան:

Նա հոկտեմբերի 28-29-ը այցով կլինի Թբիլիսիում, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի իշխանություններն Օրբանին համարում են Եվրոպայում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկը։

Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նշենք՝ Հունգարիայի վարչապետը շնորհավորել էր «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։

Հիշեցնենք՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:

Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ