Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։

«X»-ի իր միկրոբլոգում Շառլ Միշելը հայտարարել է, որ մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին Բուդապեշտում։

«Մենք հաշվի ենք առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատելու ընտրախախտումները և մեղադրանքները»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նա հավելել է, որ հնարավոր խախտումները պետք է լրջորեն ուսումնասիրվեն և որոշումներ կայացվեն։

«Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝ ցույց տալ իր ամուր հավատարմությունը երկրի ԵՄ անդամակցության ճանապարհին, ինչը նույնպես համահունչ է այս տարվա հունիսին և հոկտեմբերին Եվրահանձնաժողովի եզրակացություններին», — ասվում է Միշելի հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ կառուցողական և ներառական երկխոսությունը առաջնային նշանակություն ունի։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև նշել է, որ նոյեմբերին Եվրահանձնաժողովը կգնահատի իրավիճակը և կորոշի Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների հետագա քայլերը։

Հիշեցնենք՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:

Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ