Էնն Հեթուեյը ցուցադրել է Հելոուինի իր կերպարը


Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Էնն Հեթուեյը լուսանկարվել է սպիտակ մազերով։ 41-ամյա դերասանուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով Հելոուինի իր կերպարը։

Նա լուսանկարում կեցվածք է ընդունել սպիտակ մազերով կեղծամով և Ազատության արձանի թագով։ Հայտնի աստղը շպարվել է աչքերի տակ սև շրջանակներով և մուգ շրթներկով։ Նա նաև սպիտակ ներկ է քսել դեմքին։

Էնն Հեթուեյը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2001 թվականին «Ինչպես լինել արքայադուստր» ֆիլմից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ