Զուրաբիշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ