Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոց 4 հասցեում գտնվող մուշտակների խանութում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները խանութում հայտնաբերել են Երևանի բնակիչ 50-ամյա Հակոբ Թ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ