Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացող մրցաշարի մինչև 23 տարեկանների պայքարում մեծահասակների Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկու հաջող մոտեցմամբ պոկեց 81 և 85 կգ:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 105 և 115 կգ: Երկամարտի 200 կգ արդյունքով նա Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ