Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, բայց անուններ չեմ տա. Արամ Սարգսյան

Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Եթե ակնկալում եք, որ ես պետք է անուն տամ, ես նման բան չեմ անի»,- հայտարարել է Արամ Սարգսյանը:

Դիտարկամնը, թե «Հոկտեմբերի 27»-ը մնոմ է բացահայտված, Արամ Սարգսյանն ասել է. «Այդ հարցը տվեք իշխանությանը, թե ինչն է խանգարել բացահայտելուն: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական հետքից բացի կա ներքաղաքական մասնակիցներ, որոնք քրեական գործով անցնում են:

Այդ համատեքստում բացահայտման և գործը նորից սկսելու հնարավորությունները ինչքանով են հնարավոր, ես չեմ կարող գնահատել, որովհետև վկաների մի ստված զանգված բանտերում մահացան, մի ստվար զանգված տարբեր երկրներում մահացան ու անհետ կորան: Դա այնքան էլ հեշտ գործ չի՝ անկախ նրանից, իշխանությունն ուզում է բացահայտել, թե ոչ»:

Նա վստահություն է հայտնել, որ գործող իշխանությունը շատ կուզենար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը այն մարդկանցվ, որոնց ժողովուրդը կասկածում է. «Ես դրանում կասկած չունեմ: Կարողանում են, թե չեն կարողանում, դա արդեն քննիչների խնդիր է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ