Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային միջանցքները. Լեբեդև

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում:

Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ նշելով, թե դա համապատասխանում է ամբողջ ԱՊՀ-ի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին։

«Ռուսաստանը և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ, որովհետև դա շատ մեծ հնարավորություններ է բացում: Այդ ժամանակ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային, էներգամատակարարման միջանցքները», — ասել է Լեբեդևը:

Ըստ նրա՝ այս առումով առաջարկները շատ են՝ և՛ Երևանից, և՛ Բաքվիցև դրանք ողջամիտ առաջարկներ են:

«Առաջարկները ողջամիտ են, քանի որ դրանք տնտեսապես ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Կասպից ծովի մյուս հարևաններին՝ Թուրքմենստանին, օրինակ՝ Իրանին և այլն»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ