Իսրայելը հայտարարել է, որ լուրջ վնաս է հասցրել Իրանի պաշտպանական ներուժին

Իսրայելը կարողացել է վնաս հասցնել Իրանի պաշտպանական ներուժին և հրթիռային արտադրությանը։ Նման համոզմունք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Վերջինս նշել է, թե իսլամական հանրապետությանն ուղղված իսրայելական հարվածը «եղել է հզոր» և «հասել է բոլոր նպատակներին»։

«Մենք հզոր հարված ենք հասցրել Իրանի պաշտպանական կարողություններին և մեզ թիրախավորող հրթիռների արադրության հնարավորություններին: Դա եղել է ճշգրիտ և հզոր հարված, այն հասել է բոլոր նպատակներին»,- ասել է Նեթանյահուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ