Առանց վարորդական իրավունքի 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Հոկտեմբերի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, շտապ օգնության խումբը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ