Ո՞ւր է Ուզունյանը, ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ Հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկա. Քոչարյանը դժգոհ է գործի բացահայտումից

«Միայն Եռաբլուր այցելելով, Վազգենի շիրիմին գալով էլ զգում ես նրա ուժը, ուժ ես ստանում: Այստեղ զորքն է Վազգենի, ինքն էլ՝ իր զորքի գլխին: Այս վայրը մեզ միշտ սթափ մնալու հնարավորություն է տալիս»:

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին, Քոչարյանը նշեց, որ ինքը մինչ այս տարի ակնկալում էր, որ գոնե հոկտեմբերի 27-ի 25-ամյակի աս գործը լիարժեք բացահայտված կլիներ և արդյունքները խիստ մտահոգիչ են:

«Ո՞ւր է պարոն Ուզունյանը, այս հարցը պետք է գլխավոր դատախազին հուզի: Նա անհետացել է, դատավարությունը մկրատով կտրել են, իհարկե, առանց պատվերի դա չէր լինի, ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար, որևէ մեկը լսե՞լ է այդ մարդու մասին, կարևորագույն վկա է:

25-մյակին մենք հասանք առանց բացահայտման: Շատ վատ է, գոնե բացահայտման հեռանկարի մասին հաղորդումներ պետք է լինեին, որ մարդիկ իմանան ինչ-որ բան արվել է, իսկ բացահայտման համար պարոն Ջհանգիրյանի ղեկարած քննչական խումբը թողել է հարուստ ժառանգություն, թող բարի լինեն կարդան տողատակերը»,- նշել է Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ