Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է բնակչի դին

Հոկտեմբերի 27-ին՝, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։ Տան սենյակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։

Սենյակում հայտնաբերվել է Գ․ Թ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ