Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը

Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը։

Տեղեկությունը հաստատեց երգչուհու պրոդյուսերը։

Նշենք, որ Էլեն Իսրայելյանը եւս երգելով էր զբաղվում։

Նշենք, որ այսօր հայտարարություն եղավ ավտովթարի վերաբերյալ.

«Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ