18-ամյա վարորդը, վարորդական իրավունք չունենալով, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ