«Վրացական երազանք»-ը տոնում է ընտրություններում տարած հաղթանակը. «Իմեդի»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և կուսակցության ղեկավարության կողմնակիցները տոնել են շաբաթ օրը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակի մասին լուրը։

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքի exit poll-ի համաձայն՝ «Վրացական երազանք»-ը ընտրություններում ստացել է ձայների 56,1%-ը եւ մեծամասնություն ստացել երկրի խորհրդարանում։ Կուսակցության կողմնակիցները, որոնք սպասում էին արդյունքին Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտակայքում վարչապետ Իրակլի Կոբախիձեին և «Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ողջունել են հաղթական բացականչություններով և ծափահարություններով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ