ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը և հետագա գործունեությունը՝ դրական գնահատելով ԵՄ դիտորդական առաքելության գրեթե երկամյա գործունեությունը:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է, և արդյո՞ք նախատեսվում է առաքելության անձնակազմի ավելացում։

Արտգործնախարարությունը միևնույն ժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի պայման առաջ քաշել է Հայաստանից ԵՄ դիտորդների դուրսբերումը։ Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունն անընդունելի է և «անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ