Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Մառնեուլիի 69-րդ տեղամասի միջադեպին և հայտարարել, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով:

Հիշեցնենք՝ ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել:

Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ